2-րդ հաղթանակը` «ՀՀ վարչապետի գավաթ 2013» մրցաշարում
Սպորտ
Այսօր «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` հինգերորդ ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում Աբովյանի քաղաքային մարզադաշտում հանդիպեցին ՀՀ արտակարգ իրավիճակների և էկոնոմիկայի նախարարությունների թիմերը:
Գոլառատ խաղում 4:3 հաշվով ԱԻՆ թիմը տոնեց իր երկրորդ հաղթանակը: Փայլուն խաղում հատկապես աչքի ընկան հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար, ենթասպա Իշխան Մանուկյանը, որը դարձավ երեք գոլի հեղինակ, և նույն կենտրոնի դեսանտ, ենթասպա Ալեքսանդր Դերձյանը՝ մեկ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարության թիմում ընդգրկված են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների (թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչություններ) և տեխանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներ:
Նախնական խաղերի արդյունքներով՝ յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմ կանցնի հաջորդ փուլ, իսկ այնտեղ արդեն օլիմպիական մրցակարգով կորոշվեն եզրափակչի մասնակիցները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում