Հենրիկ Մխիթարյան-Մեսութ Օզիլ. ո՞վ կլինի հանդիպման «boss»-ը
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Արսենալ»-«Բորուսիա» հանդիպմանն է անդրադարձել bongdaplus.vn կայքը:
Երկու ակումբներն էլ հանդիսանում են առաջատար թիմեր: «Արսենալը» Պրեմիեր լիգայի 8 խաղից 6-ում հաղթանակ է տոնել, դորտմունդյան ակումբը 9 խաղից հետո ունի 7 հաղթանակ: Երկու թիմերում էլ առանցքային դեր ունեն այս խաղացողները: Մեսութ Օզիլը և Հենրիկ Մխիթարյանը կլինեն այս հանդիպման կարևոր անձինք: Որքան հաջող խաղան այս ֆուտբոլիստները, այնքան հավանական կլինի իրենց թիմի հաղթանակը: Մխիթարյանն ավելի լավ արագություն ունի, նպատակասլաց է, իսկ Օզիլի առավելությունը նրանում է, որ վերջինս կարողանում է ավելի արագ իրավիճակը կանխատեսել և գրոհները կազմակերպել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում