Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան Ամուլսարի հանքի նոր փուլը․ $10.5 մլն ներդրում. Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել (տեսանյութ) Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե 20 տարվա պատմությունն ավարտվեց․ Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի կազմում Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել 

«ԱԶԳ». Զարուհուց մինչև պետական պաշտոնյաների աշխատավարձ

Հայկական Մամուլ

Ահա թե ինչ նուրբ, բայց ցավոտ մեթոդի մասին էր խոսում Զարուհի Փոստանջյանը, երբ օրեր առաջ ասում էր, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն զրկել ԵԽԽՎ պատվիրակության անդամի մանդատից, եւ որ' իրենց պատասխանը նուրբ է լինելու, բայց ցավոտ. երեկ օրվա առաջին կեսին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ընթացքում խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց պաշտոնից' անձնական եւ Ստրասբուրգում տեղի ունեցածի հետ կապ չունեցող անվանելով իր այդ որոշումը: Ընդամենը չորս անդամ ունեցող այս խմբակցության ղեկավար քվեարկությամբ դարձավ Զարուհի Փոստանջյանը, քարտուղար' Թեւան Պողոսյանը: Այս մասին գրում է «ԱԶԳ»-ը:

Ու չնայած Փոստանջյանը լրագրողներին ասում էր, որ Ռուբեն Հակոբյանի որոշումն անսպասելի էր, վերջինս էլ չէր մեկնաբանում իր որոշումը, սակայն ակնհայտ է, որ սա կապ ունի դեռեւս առավոտյան Հովիկ Աբրահամյանի եւ խմբակցությունների խորհրդակցության հետ, որտեղ ԱԺ պատվիրակությունների կազմավորման նոր առաջարկներ էին ներկայացվել' խորհրդարանի համամասնությանն ավելի համապատասխանող միջազգային պատվիրակությունների կազմություն ունենալու առումով ու այդպիսով վտանգի տակ դնելով փոքր խմբակցությունների ներկայացվածության հանգամանքը: Չնայած պաշտոնապես ժխտվում է առաջարկի հեռահար կապը Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունում փոխելու ԱԺ նախագահի որոշման հետ:

Բնականաբար' որպես պատվիրակության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այլ լիազորություններ է ունենալու, որի հետ ստիպված կլինեն խորհրդարանում հաշվի նստել, իսկ որ Զ.Փոստանջյանն ասում է, թե խմբակցության ղեկավարի փոփոխությունը կապ չունի Ստրասբուրգում կատարվածից հետո ստեղծված վիճակի հետ, սրան թույլ տվեք չհավատալ, որովհետեւ ակնհայտ է զուգահեռ ընթացած մարտավարությունը: Թե ինչ տարբեր սերունդների ու այդ առումով իր ու Ռուբեն Հակոբյանի մոտեցումների տարբերության մասին էր ավելի վաղ խոսում Փոստանջյանը, սա եւս անհասկանալի է, քանի որ նրա տարիքն էլ մանկական չէ, իսկ քաղաքականության մեջ մի 10-15 տարվա տարբերությունը ոչինչ չի նշանակում, կուսակցական որոշումներն էլ կապ չունեն տարիքային մոտեցումների հետ, դրա համար էլ կուսակցությունը տարբերվում է դիսկո ակումբից: Ի դեպ, ԱԺ միջազգային պատվիրակությունների ձեւավորման մոտեցման փոփոխությունը դեռեւս չի ձեւավորվում, մեկ քննարկմամբ դեռեւս ընդհանուր հայտարարի չեն եկել:

Վերադառնալով Ազգային ժողովի երեկվա նիստին, նշենք, որ նախորդ օրվանից քննարկվող «Զբաղվածության մասին» օրենքը եւ հարակից փաթեթը նորից բանավեճի առարկա էր ընդդիմության եւ իշխանության, նույնիսկ' այսպես կոչված այլընտրանքի ու իշխանության միջեւ: Սա հատկապես տեսանելի դարձավ երկու նախկին լրագրողների' Մարգարիտ Եսայանի եւ Նաիրա Զոհրաբյանի անուղղակի բանավեճում. առաջինն օրենքը գնահատեց որպես մարդկանց հոգեբանությունից պետությունից նպաստ ստանալու գաղափարը հանող, ուզվորի հոգեբանություն պատվաստելու սոցիալական քաղաքականությունից դանդաղորեն անցման քայլ դեպի այլ հոգեբանության, երբ գլխավորն աշխատելու հնարավորության ստեղծումն է, որպեսզի քաղաքացին պետությունից գումար չմուրա: Մի խոսքով' Մ. Եսայանը քննարկվողը հոգեբանություն փոխող օրենք էր համարում:

Ակնհայտորեն հենց նրան ուղղեց իր խոսքը ԲՀԿ անունից հանդես եկած Նաիրա Զոհրաբյանը' հոգեբանության փոփոխության մասին օրենքի ընդունման մեկնաբանությունն անընդունելի համարելով եւ հռետորական հարց տալով, թե մի՞թե ՀՀ քաղաքացիները մուրացիկ են, անընդունակ աշխատելու ու նպաստի սպասող միայն, որ այս օրենքով պիտի դուրս գան թմբիրից ու գնան աշխատելու եղած լայնածավալ աշխատատեղերում: Ըստ նրա' պետք չէ աբսուրդի հասցնել ամեն ինչ: Ու մի լավ քննադատեց կառավարությանը' հարցադրում անելով, թե որտե՞ղ են կառավարության խոստացած աշխատատեղերը, օրենքի տրամաբանությունը բացատրելով որպես «փող չկայի» մոտեցում (երբ քսան հազար մարդու համար ընդամենը տասնութ հազար դրամն էլ չի գտնվում այլեւս). «Ձուկ չկա, որ մարդիկ ձուկ բռնեն»' սա էլ Էդմոն Մարուքյանի մեկնաբանության մեկնաբանությունն էր. Մարուքյանը օրենքի նյութը կարճ ձեւակերպել էր, թե ձուկ տալու փոխարեն' ձուկ բռնել սովորեցնել է առաջարկում կառավարությունը, չնայած' Մարուքյանի համար եւս անորոշ էր, թե ինչ է լինելու նպաստների համակարգը հանելուց հետո, քանի որ լավ գաղափարը եւս երբեմն կարելի է փչացնել:

Իսկ ահա օրենքը ներկայացրած սոցապահովության նախարար Արտեմ Ասատրյանն ու գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խորհրդարանին բացատրում էին, թե փաթեթը հայեցակարգային փոփոխություններ է առաջարկում, նպաստ ստանալուն ուղղված միջոցներն առաջարկվում է ուղղել ակտիվ եւ փորձարկված ծրագրերի' աշխատատեղերի ստեղծման, գործազրկության նվազման, որ մարդիկ արդյունք ստեղծեն եւ իրենց խնդիրները լուծեն, եւ ոչ թե նպաստ ստանան: Փաթեթն էլ սահմանում էր պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները' ակտիվ ծրագրերի տեսքով, գործազուրկների սոցիալական պաշտպանության ձեւերը, պետական եւ մասնավոր ոլորտների համագործակցության ձեւերն այս ուղղությամբ:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան Ամուլսարի հանքի նոր փուլը․ $10.5 մլն ներդրում. Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել (տեսանյութ) Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեԲացահայտվել են հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավարների հոնորարներըԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի մասինԲժիշկը գնահատել է փքվածությունից ազատվելու՝ սոցցանցերում տարածված մեթոդը20 տարվա պատմությունն ավարտվեց․ Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի կազմումՌուսաստանում նշել են Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման պայմանըՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումՍամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանումՈւռուցքաբանը նշել է՝ որ մթերքների չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի վտանգըՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Օդեսայի մերձակայքում լոգիստիկ կենտրոններին հարվածների մասինՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՉափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելՊուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանովՆիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերըԱյն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին Ստուբը քիչ հավանական է համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումըՍևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՏարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբՀյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդինԲիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետՓաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ) Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել էԿարսում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ 16-ամյա Մհեր Ղարիբյանը՝ միջազգային MMA առաջնության հաղթողՊուտինը ժամանել է Բիշքեկ և ուղևորվել Սի Ծինփինի հետ բանակցություններիՍպիտակուցներով ամենահարուստ «ընկույզը» գետնանուշն էԹուրքիայի տնտեսության աճի տեմպը նվազում է չորրորդ եռամսյակն անընդմեջՆիկոլաս Մադուրոյին բանտում կրկին նկատել են Nike-ի հագուստովՄասկը պատրաստ է թույլատրել Starlink-ով ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի տարածքում․ FTԷրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ) Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարներըՈւկրաինայում առաջարկել են օդային տագնապի ժամանակ արգելել մեծ արագությամբ մեքենա վարելըՄահվան ելքով վրաերթ Արմավիրում․ 32-ամյա վարորդը «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջը․ վերջինս մահացել էՊեսկովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի համար միևնույն է՝ դուք կճանաչե՞ք մեր ընտրությունները, թե՞ ոչԹող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ) Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցըԻ՞նչի մասին են խոսել Փաշինյանն ու ԱլիևըՊատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի ԳալյանՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ 4 մարդ տուժել է Նման աղբի համար տեղ չկա․ ՌԴ-ում փաստաբանը՝ Ալիևի դեմ. Թբիլիսիում սպանություն. հայ է ձերբակալվել (տեսանյութ)Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումըՄիրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է հայ-թուրքական սահման և «Ախուրյան» կայարանԹուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա նոր կամրջի շինարարությունը
Ամենադիտված