Գագիկ Ծառուկյանը վրդովված է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը ցանկանում է՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարվի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Թերթի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը շատ վրդովված է Արթուր Բաղդասարյանի պահվածքից, որ օրենքի խախտմամբ, առանց իր իմացության ֆեդերացիայի նախագահ է դարձել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից պարզել տեղեկության իսկությունը, սակայն վերջինս հայտարարեց, թե ինքը որեւէ բան չի մեկնաբանում. «Երբ ես բան ունենամ ասելու, խոստացել եմ՝ հրապարակայնորեն կանդրադառնամ այդ ամեն ինչին, բայց այժմ որեւէ բան չեմ ցանկանում ասել»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը