ՀՀԿ պատվիրակությունը, Տիգրան Աարգսյանի գլխավորությամբ, մեկնելու է Բրյուսել
Հայկական Մամուլ
Այսօր երեկոյան ՀՀԿ պատվիրակությունը, Տիգրան Աարգսյանի գլխավորությամբ, մեկնելու է Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Պատվիրակության կազմում են ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Այսինքն` վարչապետական ողջ թիմը: Վերջիններս ԵԺԿ-ի հետ «կապ չունեն», նրանց ներկայությունը պատվիրակությունում, բացի եվրոպական կայֆեր անելուց, պաշտոնապես բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Բրյուսելում 10 միլիոն դոլարի ներդրումային պայմանագիր են կնքելու՝ առողջապահության ոլորտին վերաբերող: Այդ գումարները կներդրվեն «Կենտրոն» հեռուստաընկերության հարևանությամբ գործող «ֆիզիկայի գարադոկում»՝ տարածաշրջանային առաջնակարգ դիագնոստիկ կենտրոն ստեղծելու համար: Ներդրողն ամերիկացի է, որն աշխարհի տարբեր երկրներում՝ հիմնականում Եվրոպայում և ԱՄՆ-ում, ունի նույնատիպ կենտրոններ:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը