Լևանդովսկին այս խաղում լավագույն ֆուտբոլիստն էր. Մխիթարյան
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալի» հետ խաղում տարած հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն անդրադարձել է Լևանդովսկուն և նշել։
«Նա այս խաղում լավագույն ֆուտբոլիստն էր: Նա հիանալի կատարեց իր աշխատանքը, պայքարեց թիմի համար, գոլային փոխանցում կատարեց ինձ և գոլի հեղինակ դարձավ: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է»,- խաղից հետո նշել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով: Գերմանական ակումբի կազմում գոլերը հեղինակեցին Մխիթարյանն ու Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում