Ցավում եմ, որ Վենգերը պարտվեց իր ծննդյան օրը. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Արսենալի» (2:1) նկատմամբ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը:
«Ցավում եմ, որ Արսեն Վենգերի թիմը պարտվեց իր ծննդյան օրը: Ես ծնվել եմ հունիսին, երբ խաղեր չի լինում: Երկու թիմերն էլ պայքարում էին, իսկ խաղի ելքը կարող էր որոշել մեկ գրոհը: Երկրորդ գոլից հետո մենք մեծ աշխատանք կատարեցինք, որ պահպանենք հաշիվը: Տղաներն ամբողջությամբ իրենց ուժերը ներդրեցին խաղին և ցուցադրեցին համագործացության ֆանտաստիկ արագություն»,–Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵֆԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում