Ռոնալդուին և Մեսսիին համեմատելը նույնն է, ինչ հարցնելը` «մայրի՞կ, թե՞ հայրիկ». Դել Պիերո
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո դել Պիերոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռեալի» հետ խաղից առաջ խոսել է մադրիդյան ակումբի հետ իր դիմակայությունների մասին:
«Ռեալի» դեմ առաջին անգամ խաղացել եմ 1996-ին: Նախկինում միայն հեռուստացույցով էի տեսել այդ լեգենդար մարզադաշտը:
Ամենաշատը տպավորվել է 2002/2003թթ. Չեմպիոնների լիգան: Մենք խաղադաշտ էինք դուրս եկել այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Ռոնալդոն և Զիդանը: Այժմ մադրիդցիները նոր մեծ ակումբ ունեն՝ հանձինս Կրիշտիանու Ռոնալդուի: Ռոնալդուին և Մեսսիին համեմատելը նույնն է, ինչ հարցնելը` «մայրի՞կ, թե՞ հայրիկ»: Մեսսին ֆանտաստիկ տաղանդ է, ում համար ոչ մի խոչընդոտ չկա: Ռոնալդուն հանճար է, հիանալի ֆիզիկական տվյալներով», – Դել Պիերոյի խոսքերը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում