Մինասյանի որոշումը ցավալի է մեզ համար. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի՝ հավաքականը լքելու մասին հայտարարությունը:
«Մինասյանի որոշումը անսպասելի էր ինչպես իմ, այնպես էլ` ողջ թիմի համար: Ցավալի է, որ նա այդպես է որոշել: Կարծում եմ` Եվրո 2016-ում հայտնվելու համար հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ամենաօպտիմալ տարբերակը Վարդան Մինասյանն է: Նա շատ լավ գիտի բոլոր ֆուտբոլիստներին: Շատերը որպես խաղացող կայացել են նրա աչքի առաջ: Հանգամանքների բերումով` ես չեմ կարողացել միանալ տղաների նախաձեռնությանը (խոսքը ֆուտբոլիստների՝ Մինասյանին ուղված նամակի մասին է, որում խաղացողները մարզչին խնդրում են վերանայել որոշումը): Այս ընթացքում ոչ ոքի չեմ զանգահարել, զբաղվում էի իմ գործերով՝ «Դինամոյում» մարզվելով: Սակայն, միանշանակ, միանում եմ այդ նախաձեռնությանը»,-դարպասապահի խոսքերը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում