Ես այդքան խելագար չեմ, որ փոխեմ Ռոնալդուի խաղային դիրքը. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում փոփոխության ենթարկել Կրիշտիանու Ռոնալդուի խաղային դիրքը: Իտալացի մասնագետը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Նա խաղը սկսում է եզրից, ապա` գոլ խփում կենտրոնական գոտուց, քանի որ եզրից մրցակցի դարպասը գրավելը բարդ է: Մտադիր եմ Ռոնալդուին թույլ տալ խաղալ այն դիրքում, որտեղ նա իրեն ավելի լավ է զգում: Ես այդքան խելագար չեմ, որ փոխեմ մի ֆուտբոլիստի խաղային դիրքը, ով մրցաշրջանում 60 գոլ է հեղինակում»,-նշել է Անչելոտին


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում