Ռուսաստանը չի կարող խանգարել Վրաստանին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը. Իվանիշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վստահ է, թե Ռուսաստանը չի կարող խանգարել Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ընթացող գործընթացների զարգացմանը:
«Ես զարմանում եմ Ռուսաստանի դիրքորոշման վրա, որը փորձում է ԵՄ դեմ դիրքորոշում ընդունել, սակայն բացահայտորեն դա չի կարող անել: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վրաստանի կողմից չի բարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը շուտով կհամոզվի, որ ԵՄ-ն լավագույն ժողովրդավարական և քաղաքակիրթ միությունն է, և ինքը նույնպես կձգտի անդամակցել նրան»,-ասել է Իվանիշվիլին. մեջբերում է Грузия-Online-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն