Վրաստանում հնարավոր է` դեկրետ գնան նաև տղամարդիկ
Վրաստան
Վրաստանի իշխանությունները դիտարկում են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որը հնարավորություն կտա դեկրետ արձակուրդի գնալ նաև տղամարդկանց. գրում է Грузия-Online-ը` հղում կատարելով արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին:
«Մեզ Վրաստանի համար բոլորովին նոր բան են առաջարկել: Այ, որ երեխայի ծննդից հետո ծնողները իրենք են որոշում, թե ով կարող է գնալ դեկրետ արձակուրդ` ելնելով նրանից, թե երկու ծնողներից որի արձակուրդը ընտանիքին առավել քիչ ֆինանսական վնաս կհասցնի»,-նշել է նա: Ընդ որում` նախարարը նշել է, որ դեռևս խոսքը միայն ենթադրության մասին է: Նախքան այն խորհրդարանում քննարկելը գերատեսչությունը խորհրդակցություն էր վարելու տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն