Շնորհակալությո'ւն, մարզիչ. Յուրա Մովսիսյանը՝ Վարդան Մինասյանին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Վարդան Մինասյանի՝ հավաքականը լքելու մասին որոշմանը և նշել.
«Զարմանալի էր լսել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել: Գիտեմ, թե որքան են նրան սիրում երկրպագուներն ու ֆուտբոլիստները: Հիասթափված եմ` լսելով այդ լուրը, սակայն, միևնույն ժամանակ, հարգում եմ նրա որոշումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Նա լավագույն մարզիչներից մեկն է, ում հետ երբևէ աշխատել եմ: Նա հիանալի մարզիչ և լավ մարդ է: Ցանկանում եմ նրան ամենայն հաջողություն մաղթել մարզչկան կարիերայում: Ցանականում եմ մի օր կրկին աշխատել նրա հետ: Նա հիանալի մարզիչ է հավաքականի ֆուտբոլիստների համար, և առանց Վարդան Մինասյանի` մենք չէինք կարող երբևէ հասնել նրան, ինչին հասել են թե' մեր ակումբներում, թե' հավաքականում: Շնորհակալությո'ւն, մարզիչ»,- ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում