Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հովիկ Աբրահամյանը «փուռը տվեց» Սերժ Սարգսյանին. «ժառանգորդ» օպերացիայի նողկալի ենթատեքստերը

Վերլուծական

ԱԺ-ի հերթական նիստը, կարելի է ասել, ջախջախեց եվրոպական գործընկերների հետ ինչ-որ ձևաչափով քաղաքակիրթ հարաբերություններ պահպանելու վերջին հնարավորությունները: Եվրոպայում ընդունված է նախագահներին տալ անցանկալի հարցեր. հայտնի են դեպքեր, որ եվրոպացիներն իրենց ղեկավարների դեմ անհամաձայնությունն արտահայտել են այնպիսի միջոցներով, որ եթե այդպիսի բան կատարվեր Հայաստանում՝ իշխանությունների ֆանտազիան չէր բավարարի նրանց պատժելու համար: Իսկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից հնչեցված աղմկահարույց հարցից հետո Սերժ Սարգսյանի՝ հանդուրժող և ցանկացած հարցի պատրաստ առաջնորդի կերպար հյուսելու փոխարեն, վրեժխնդրության ուղիների փնտրտուք սկսվեց: Այդ «սուրբ առաքելությունն» իր վրա վերցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կարգադրություն է ստորագրել, որով սահմանվում են ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Այս կարգադրությունից պարզ է դառնում, որ ԱԺ նախագահը «Ժառանգություն» կուսակցությանը զրկել է ԵԽԽՎ-ում հանդես գալու հնարավորությունից:

Ընդ որում, ՀՀԿ-ականներն այս որոշումը ընդունել են ծափահարություններով՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչպես է ԱԺ նախագահը իր մանրախնդիր քայլերով «փուռը տվել» սեփական կուսակցութան առաջնորդին: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի դեմ սեփական կուսակիցները, կամա թե ակամա, դավադրություն են կազմակերպել:

Հովիկ Արգամիչի` դեռևս նախորդ հայտարարությունից հետո Փոստանջյանը ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովից պարզաբանումներ էր ստացել, որ Աբրահամյանն իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե ԱԺ նախագահը փորձի խոչընդոտել ընդդիմադիր պատգամավորի գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։ Իսկ մեր ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ հետևանքներ են ունենում նմանատիպ արձագանքները՝ հատկապես եվրոպական կառույցների հետ հեղհեղուկ հարաբերությունների ֆոնին: Մինչդեռ կարելի էր գրագետ քաղաքականություն վարելու դեպքում ստեղծել ցանկացած քննադատության հանդեպ զուսպ վերաբերմունք ունեցող առաջնորդի կերպար՝ արտաքին աշխարհի համար: Զարուհու դեմ հարձակումների ֆոնին անգամ Սերժ Սարգսյանի վարկանիշը սկսել էր բարձրանալ, սակայն ԱԺ նախագահն «արջի ծառայություն» մատուցեց նրան:

Մինչդեռ մեր իշխանությունները չհասկացան այդ «արջի ծառայության» հնարավոր հետևանքները և ժամանակին չկանգնեցրին այդ գործընթացը: Փոստանջյանի հարցն ընդամենը մեկ փոքրիկ հայտարարության թեմա էր. իշխանությունները պարզապես կարող էին հայտարարել, որ հարգում են ցանկացած ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը, սակայն կոչ են անում միջազգային ամբիոններից կարծիքներ հնչեցնելիս լինել առավել կոռեկտ և դուրս չգալ էթիկայի սահմաններից: Սրանով Հայաստանի վարկանիշն էականորեն կբարձրանար, եվրոպական կառույցների հետ այդքան բաղձալի համագործակցությունն առավել դյուրին կլիներ:

Իսկ այժմ մեր երկրին ծանր օրեր են սպասվում: Հազիվ եվրոպացիներից պոկված անորոշ խոստումները՝ որևէ անբովանդակ փաստաթուղթ ընդունելու, ի դերև լինելու վտանգի առաջ են:

Հերթական անգամ անձնական վրեժխնդրությունը գերադասվեց պետության շահերից:

Իսկ միգուցե իր թիմակիցներից ոմանց պետք է Սերժ Սարգսյանի հենց այդպիսի կերպարը՝ միջազգային կառույցների համար: Այդ մասին գործող նախագահը մտածելու ժամանակ դեռ շատ ունի: Առջևում կառավարման դաժան և ինտրիգային տարիներն են՝ «ժառանգորդ» օպերացիայի բոլոր նողկալի դրսևորումներով...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված