Ֆինանսների նախարարը ձեռնամուխ է եղել շենքի վերանորոգման աշխատանքներին
Հայկական Մամուլ
Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար դառնալուց հետո ակտիվորեն ձեռնամուխ է եղել շենքի վերանորոգման աշխատանքներին:
Ընդ որում, դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ուշագրավը, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարի աշխատասենյակում արված վերանորոգումներն են: Մեր տեղեկություններով՝ ապամոնտաժվել է նախարարի աշխատասենյակի հին զուգարանակոնքը, եւ տեղադրվել է նորը:
Ձեռքի հետ էլ նորացվել են երեսպատման սալիկները, որոնց կարերը մշակվել են: Ինչպես պարզվում է «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ՝ շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը