Ակտիվ քննարկում ՀՀԿ-ում. «փակ ինֆորմացիան հասանելի է»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ՀՀԿ-ի ներսում ակտիվ քննարկվում է մի կարեւորագույն հարց. ինչո՞ւ են վերջին շրջանում մամուլին այնպիսի տեղեկություններ հասանելի դառնում, որ պետք է «փակ լինեն»:
Այս հարցը հետաքրքրել է հատկապես այն ֆոնին, որ շատ ՀՀԿ-ականներ անձնական օգտագործման կայքեր ունեն, եւ յուրաքանչյուրն իր կայքում տեղադրում է մրցակցին «վերացնող» նյութեր:
Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկության իսկությունը պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որն ասաց. «Դա, իհարկե, մամուլի համար հետաքրքիր է, բայց մեր կողմից մերժելի: ՀՀԿ-ն քաղաքական առաջին իշխող ուժն է, բնականաբար, պետք է ավելի շատ թիրախային լինի: Մենք որեւէ փակ ինֆորմացիա չունենք, որպեսզի պարզենք, թե որտեղից է դա դուրս գալիս»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը