ԱԺ-ն չի ջեռուցվում
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավորներն ու լրագրողները երեկ մրսում էին ԱԺ միջանցքներում: Շենքի ջեռուցման համակարգն անջատված էր: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից հետաքրքրվել, թե ինչու ԱԺ-ն չի ջեռուցվում: «Մի քանի սենյակներից ինձ ասել են, որ ցուրտ է, եւ մենք տաքացուցիչներ ենք տրամադրել: Եվ եթե նույն ձեւ ցուրտը շարունակվի, մենք ավելի շուտ կսկսենք ջեռուցել միջանցքները, թեեւ այն նոյեմբերի 15-ից պետք է սկսեինք»,-ասաց Գուրգեն Դումանյանը:
Նրա խոսքով՝ լրագրողները միշտ միջանցքներում են լինում, բայց ցանկալի կլինի՝ իրենց սենյակներում լինեն. «Այնտեղ ավելի տաք է»: Դե իհարկե, սենյակային առնետի հոգեբանությունն ԱԺ-ում ավելի ընկալելի է, քան միջանցքում աշխատող լրագրողներին հասկանալն ու նրանց համար մարդկային պայմաններ ապահովելը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը