Երևանի նախկին քաղաքապետի բնակարանը ազատված է գրավից
Հայկական Մամուլ
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր և մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, այլևս ազատված է գրավից:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Նույն աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս Բաբայանը, ով երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից և նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, ավելին, անգամ նրա ընտանիքի անդամներն էին պնդում, թե տեղյակ չեն, թե որտեղ է Բաբայանը, վերադարձել է, վճարել պարտքերը և կրկին հեռացել երկրից: Բազեյանի տունը բավական երկար մնացել էր գրավի տակ: Այդ հարցով նա անգամ Սերժ Սարգսյանից էր օգնություն խնդրել:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն