Ջանփոլադյանի թատրոնի երեսաշարերն ու որմնանկարներն անհետացել են
Հայկական Մամուլ
Պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված Ջանփոլադյանի թատրոնի (Սպայի տուն) երեսաշարերն ու որմնանկարներն անհետացելեն: Դրանց պահպանման պատասխանատվությունն ստանձնել էր «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ շենքը, կառավարության կողմից «հանրային գերակա շահի» տարածք ճանաչվելով, քանդվել է 2005 թվականին: Նրա տեղում «Ռենկո»-ն «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոնը կառուցեց՝ շենքի քարերն ու որմնանկարները պահպանելու պայմանագիր կնքելով Մշակույթի նախարարության հետ: Թերթի թղթակցի՝ պահպանված քարերն ու որմնանկարները լուսանկարելու բազմաթիվ պնդումներին ի պատասխան, «Պիացա Գրանդե»-ից պատասխանել են, որ այդ տարիներին տնօրեն աշխատած անձը վաղուց Իտալիայում է, իսկ հիմա ընկերությունում ոչ ոք տեղեկություն չունի հուշարձանի մասունքներից:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը