Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը միանալու է «Պոլիտեխնիկի» Վանաձորի մասնաճյուղին
Հայկական Մամուլ
Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ 2014թ. հունվարին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միանալու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղին:
«Ժողովուրդ»-ին դիմած ուսանողների պնդմամբ՝ պուրակի հարևանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը հյուրանոց է դառնալու: Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում Է Վանաձորի Բազում թաղամասում: Ըստ ուսանողների՝շենքը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից, իսկ ձմռանը ցուրտ Է լինում: Նույնիսկ ուսանողներ կան, որոնք Բազում թաղամասում գտնվող համալսարան հասնելու համար ստիպված են լինելու երկու տրանսպորտ փոխել:
Մանրամասները՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը