Վարդան Ղուկասյանի շուրջ ընթացող զարգացումները վերջնականապես դուրս են եկել լրջության շրջանակներից
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ընթացող զարգացումները վերջնականապես դուրս են եկել լրջության շրջանակներից և հանգրվանել են զավեշտի տիրույթում:
Ասվածի վառ ապացույցը մի քանի օր առաջ տեղի ունեցած Գյումրի-Երևան մայրուղու մի քանի րոպեանոց փակումն էր նրան պատկանող երթուղային տաքսիների կողմից, և ամենածիծաղելին այն է, որ Ղուկասյանը մի կողմից փորձում է կատարվածը ներկայացնել որպես ինքնաբուխ ակցիա, մյուս կողմից ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպում, որպեսզի իր անունը շրջանառվի որպես կազմակերպչի:
Թերևս նպատակն այն է, որ իր անունը գյումրեցիները երբեմն հիշեն, ըստ երևույթին բնազդով ընկալելով, որ սկսել է մոռացվել: Չնայած նրա դեպքում դժվար է կողմնորոշվել՝ իր համար մոռացվե՞լն է վտանգավոր, թե՞ անընդհատ հիշվելը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը