Գերմանիայի կանցլեր Մերկելը պահանջել է Օբամայից չգաղտնալսել իր հեռախոսը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և բացատրություն պահանջել նրանից ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ տարածված լուրերի կապակցությամբ. գրում է BBC-ն:
Գերմանական կառավարության մամլո խոսնակ Շտեդա Զայբերտը հայտարարել է, որ կանցլերը նման միջոցները բացարձակապես անթույլատրելի է համարում:
Մերկելը նշել է, որ նման գործողությունները լրջորեն կարող են վնասել ընկեր և դաշնակից պետությունների միջև վստահությանը և կոչ է արել Օբամային հստակեցնել Գերմանիայում ԱՄՆ-ի կողմից գաղտնալսվող ծրագրերի մասշտաբը:
Համաձայն Սպիտակ տան մամլո խոսնակի հայտարարության` Օբաման վստահեցրել է Մերկելին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն գաղտնալսում և չեն էլ պատրաստվում գաղտնալսել Անգելա Մերկելի հեռախոսազրույցները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն