Կատարյալ աբսուրդ է. Շարմազանովը` Եվրախորհրդարանի ԼՂ բանաձեւի մասին
Հայկական Մամուլ
«Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որեւէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին:
Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչեւ զինադադարի կնքումն ընդունված բանաձեւերի հետ: Դա որեւէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին:
Այսօր այդ բանաձեւերն արդիական լինել չեն կարող, ու հենց դրանից ելնելով է, որ Մինսկի խմբի կամ համանախագահ երկրների որեւէ փաստաթղթում այդ բանաձեւերին հղում չի արվել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ քվեարկության դրված բանաձեւին, որում հակասական դրույթներ կան ԼՂ խնդրի կարգավորման մասով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը