«Յուվենտուսը» ցույց տվեց «Ռեալի» թույլ կողմերը. Մարսելո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ մադրիդյան թիմին մեծ աշխատանք է սպասվում: Ֆուտբոլիստի խոսքերով` «Բարսելոնայի» հետ կլասիկոյից առաջ թիմը պետք է բարելավի իր խաղը:
«Երկրպագուները «Ռեալից» պահանջում են առավեագույն արդյունք: Մարդկանց քիչ են հետաքրքրում թիմի խնդիրները: Նրանց կարելի է հասկանալ: «Յուվենտուսի» հետ հանդիպումը ցույց տվեց, թե ինչի վրա պետք է աշխատենք: «Բարսեայի» հետ խաղից առաջ դեռ ժամանակ ունենք, որպեսզի որոշ բաներ բարելավենք»,–Մարսելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում