Վրացի ակտիվիստները խափանել են Սաակաշվիլիի ընթրիքը` ստիպելով նրան փախչել «սև մուտքից»
Վրաստան
Նախօրեին «La Truffe» ռեստորանում, ուր ընթրում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, մի խումբ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել, որին մասնակցել են նախկին քաղբանտարկյալներն ու իրավապաշտպանները. գրում է Грузия-Online-ը:
Նախագահի ընդդիմադիրները նրա համար սառը խորտիկ են պատրաստել կաղամբից ու գազարից և փորձել պատրաստված ճաշատեսակը մատուցել Սաակաշվիլիին:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ավարտին 3 օր է մնացել, և այդ ընթացքում իրենք շրջելու են նրա հետևից` հիշեցնելով նրա գործած բոլոր հանցագործությունները:
Միխայիլ Սաակաշվիլին ստիպված է եղել լքել ռեստորանը «սև մուտքից»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն