Հուսով եմ` «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին». Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկա կլասիկոյում ցանկանում է, որ հաղթանակի իր նախկին թիմը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հանդիպումը տեղի է ունենալու «Նոու Կամպ» մարզադաշտում:
«Բնականաբար, հույս ունեմ, որ հաղթանակ կտանի «Բարսելոնան», չէ՞ որ ես այդ ակումբի ներկայացուցիչ եմ եղել»,-նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնան» ոչ ոքի խաղաց «Միլանի» հետ, «Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում