Ռոնալդուն` Չեմպիոնների լիգայի պատմության 3-րդ լավագույն ռմբարկու
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Յուվենտուսի» հետ հանդիպմանը «Ռեալի» (2:1) պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ է ձևակերպել, ինչը թույլ տվեց ֆուտբոլիստին ընդգրկվել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների եռյակում:
Պրտուգալացին ՉԼ-ում իր հաշվին գրանցած 57 գոլով երրորդ հորիզոնականից դուրս մղեց «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելրոյին. վերջինիս ակտիվում կա 56 գոլ. տեղեկացնում է Marca-ն:
Ռոնալդուին գերազանցում են «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը (71 գոլ) և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (63 գոլ):
Բացի դա, պորտուգալացին ՉԼ-ի 3 տուրում հեղինակած 7 գոլերի շնորհիվ կրկնեց «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, որը ֆուտբոլիստը գրանցել էր 2002/03թթ. մրցաշրջանում։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում