«Ցինիզմի, պոպուլիզմի և ընդդիմիզմի մասին...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքները:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Հայաստանում գործազրկության նպաստը 18 000 դրամ է։ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, ով հարակից զեկուցող է երկու օրենքների պարագայում էլ, գործազրկության հարցի քննարկման ժամանակ հստակ տարընթերցումների տեղիք չտվեց, հայտարարություն արեց։ «Անբարոյականություն է գործազուրկին 18 000 դրամ նպաստ առաջարկելը»,-ասաց նա:
Եվ ինչպես լուծեց Ազգային ժողովը բարոյական այս թնջուկը. բռնեց և վերացրեց գործազրկության նպաստի ինստիտուտը` իհարկե, կառավարության առաջարկությամբ: Եվ ահա սրանից ժամեր անց Ազգային ժողովը քննարկում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203 տոկոսով բարձրացնելու, այսինքն` 436 000 դրամից 1 մլն 322 000 դրամ դարձնելու, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 000 դրամից 1 մլն 190 հազար դրամ դարձնելու, այսինքն` 218 տոկոսով բարձրացնելու մասին հարցը»,-ասաց Փաշինյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում.


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն