Իվանիշվիլիի առաջադրած թեկնածուն հաղթում է նախընտրական քարոզարշավում. հարցում
Վրաստան
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջադրած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, համաձայն երկրում անցկացված սոցհարցումների, ԿԸՀ-ում գրանցված նախագահի 23 թեկնածուների ցուցակում առաջատար դիրքերում է ձայների 57.6%-ով:
Համաձայն այդ հարցման` 2-րդ տեղում է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն` 11.8% ձայնով, իսկ «Միասնական Վրաստան» ժողովրդավար շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն 3-րդ տեղում է` 7.1% ձայնով:
Հարցումն անցկացվել է «Վրացական երազանք» կուսակցության շտաբի պատվերով հոկտեմբերի 13-18-ը: Հարցման է ենթարկվել 1607 մարդ:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 27-ին. գրում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն