Գերմանիայում 2-րդ Համաշխարհային պատերազմի քիմիական զենք է հայտնաբերվել
Աշխարհ
Գերմանիայի Լոյնա քաղաքում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային հող)` երկրի կենտրոնական հատվածում, այսօր, ենթադրաբար, 2-րդ Համաշխարհային պատերազմից մնացած քիմիական զենք է հայտնաբերվել. տեղեկացնում է տեղի ոստիկանությունը, մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մարտական զենքի ոչնչացմամբ զբաղվող մասնագետները: Նախնական վարկածի համաձայն` տեղի է ունեցել թունավոր գազի արտահոսք: 300 մետր շառավղով բոլոր բնակիչները տարհանվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն