«Սուվերենությունը սրբապատկեր չէ, այն կարելի է զոհաբերել». Լուկաշենկո
Աշխարհ
Մաքսային միության երկրները պետք է լուծումներ գտնեն, որոնք կբավարարեն բոլոր անդամներին Եվրասիական տնտեսական միության նախագծի մշակման հարցում. կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Յուրաքանչյուր գործընկեր հեռանկարի իր տեսակետն ունի, սակայն մենք պարտավոր ենք գտնել այն որոշումները, որոնք բավարարում են բոլորին: Մեր կարծիքով` դա հնարավոր է»,-ասել է Լուկաշենկոն հինգշաբթի օրը Մինսկում Եվրասիական տնտեսական միության նեղ շրջանակներում արած հայտարարության ժամանակ:
Նախագահի խոսքերով` նիստի հիմնական թեման Եվրասիական տնտեսական միության նախագծի նախապատրաստումն է, որոնց թվում առաջինը համակողմանի փոխադարձ համագործակցության մեջ արգելքների հաղթահարումն է: Լուկաշենոկն կարծում է, որ դրա ճանապարհին չպետք է վախենալ լրացուցիչ իրավասություններն ազգային մակարդակից վեր դասելու և դրանք հանձնելու հանգամանքից: «Սուվերենությունը սրբապատկեր չէ: Ամեն բան իր գինն ունի, և եթե մենք ցանկանում ենք ավելի լավ ապրել, ապա պետք է մի բան զոհաբերենք. նշել է Լուկաշենկոն, մեջբերում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն