Հեռացող Սաակաշվիլին պետական գաղտնիք է բացել
Վրաստան
Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնավարման վերջին օրերին «Saqinform.ge» կայքին տված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է պետական գաղտնիք. «Թբիլիսիի շուրջ խրամատներ կառուցելու իմ նախաձեռնությունն ամոբղջությամբ դադարեցվել է»:
Միխեիլ Սաակաշվիլինի խոսում է պետական գաղտնիքի մասին, որը համաձայն իր կարծիքի, գիտի նաև Վրաստանի թշնամին: Խոսքը Թբիլիսիի շուրջ կառուցվող պաշտպանական ամրությունների մասին է. «Նախկինում դա պետական գաղտնիք էր, սակայն ես ներկայումս, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ այս մասին` համոզված լինելով, որ Վրաստանի թշնամին առանց իմ այս հայտարարության էլ տեղյակ է: 2008թ-ից հետո մենք Թբիլիսիի շուրջ սկսեցինք կառուցել պաշտպանական կառույցներ: Ամենուրեք` Թբիլիսիի բոլոր բարձունքներում, մենք կառուցեցինք բետոնային բունկերներ, և ներկայումս Թբիլիսին, ի տարբերություն 2008թ-ի, ավելի պաշտպանված է հյուսիային հարձակումներից:
Հետո մենք դիտարկեցինք Ռուսաստանում մշակված այս հնարավոր սցենարը, որ ռուսները կօգտագործեն Հայաստանում տեղակայված իրենց ռազմական բազաները` հարձակվելու Վրաստանի վրա: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք այդ ուղղությամբ` Կարմիր կամրջի մոտ, կառուցել պաշտպանական ամրություններ:
Այդ ամրությունների կառուցման 70 տոկոսի աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս առուն, որը դուք տեսնում եք արդեն իսկ 25 կմ կառուցվել է, և մնացել է միայն մի քանի կիլոմետր` աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Ես խոսել եմ Գլխավոր շտաբի զինվորականներից մեկի հետ, և նա նշեց, որ շինարարությունը դադարեցվել է: Կառավարությունը մեկնաբանում է, որ նման քայլերով մենք շարժում ենք ռուսների զայրույթը:
Մանարամասն`times.am-ում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն