Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ Փաշինյան Տեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք» Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկել Ռուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. Փաշինյան Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. Փաշինյան Ռուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ 

«Եկեք իջնենք երկիր, լինենք պարզ և շիտակ». Սամվել Ֆարմանյան

Քաղաքական

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթն է Ազգային ժողովում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի շուրջ։

Հարգելի գործընկերներ,

Արդեն երկու օր մենք քննարկում ենք մի օրինագիծ, որի վերաբերյալ թվում է ամեն ինչ արդեն ասված է, հնարավոր բոլոր տեսանկյուններից վերլուծված է, բոլոր մտահոգությունները հնչեցված են, դրանց վերաբերյալ կառավարության մոտեցումները մոտավորապես պարզ են: Ես ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ, իմ կարծիքով ամենաէական, ելակետային հանգամանքի վրա:

Մինչ այդ հարկ եմ համարում ընդգծել, որ օրենքի նախագիծն, իսկապես ողջունելի է: Նախևառաջ այն առումով, որ թեև ուշացած, բայց նախատեսվում է հանրային-պետական ծառայողների վարձատրության կարգաբերում, օրենքի նախագծով ամրագրվում են վարձատրության հիմնական սկզբունքները և որ ամենակարևորն է, որպես շոշափելի արդյունք, այս նախագծով եկող տարվա ընթացքում ենթադրվում է մեծ թվով պետական-հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ինչը Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է և այն այսօր իրականություն է դառնում: Սոցիալ-տնտեսական ներկա իրողությունների պարագայում, երբ շատուշատ պետական պաշտոնյաներ, այո, մեր երկրում այդպիսիք ևս կան, իրենց աշխատավարձով չեն կարողանում ընտանիք պահել, սա, իսկապես ողջունելի է: Մի կողմ եմ թողնում հանգամանքը, որ օրինագիծը շատ հարցերում հակասում է պարզ տրամաբանությանը, մեր Սահմանադրությամբ պայմանավորված քաղաքական պատասխանատվության հիերարխիային, ինչի մասին այս երկու օրվա ընթացքում այստեղ շատ խոսվեց: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ, կայացվող որոշումների համար քաղաքական պատասխանատվություն կրող պետական պաշտոնյան պետք է վարձատրվի այնքան, որքան այդ որոշումների նախապատրաստման գործում մասնակցություն ունեցողը կամ այդ ինչ սկզբունքով է որոշվել, թե Ազգային ժողովի պատգամավորներից ով ինչ ծանրաբեռնվածություն ու պատասխանատվություն ունի: Բայց սա ինչպես ասում են, իսկապես երկրորդական է:

Իմ կարծիքով օրինագծի հետ կապված ամենաառանցքային հարցադրումը հետևյալն է: Քաղաքական ինչ տրամաբանություն է դրված այս օրինագծի հիմքում, մենք ի վերջո ինչ խնդիր ենք լուծում այս օրինագծով: Ցավոք, խնդրի վերաբերյալ իմ հարցադրմանը կոնկրետ որևէ պատասխան չհնչեց: Իմ պատկերացմամբ դրանք կարող են լինել ընդամենը երկուս-երեքը՝ կամ մենք ցանկանում ենք լուծել սոցիալական խնդիր, այսինքն պետական պաշտոնյաները այսօր համարժեք չեն վարձատրվում, նրանք աղքատ են, չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքի խնդիրները և պետք է նրանց աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի նրանք չլինեն սոցիալապես խոցելի, այսպես ասենք, պարտքով չապրեն, կամ երկրորդ՝ կա պետական կառավարման արդյունավետության խնդիր¸ անարդյունավետ պետական կառավարման պատճառը ցածր աշխատավարձերն են և պետական պաշտոնյային պետք է բարձր վճարել, որպեսզի նա որակյալ որոշումներ կայացնի, զերծ լինի կոռուպցիոն հակումներից և արդյունավետորեն կատարի իր պարտականությունները: Մի կողմ եմ թողնում հնարավոր երրորդ տրամաբանությունը, որ պետական-հանրային ծառայությունը բարձր աշխատավարձերի պարագայում մասնավոր հատվածի հետ համեմատության մեջ կդառնա առավել գրավիչ և այդպերպ, հնարավոր կլինի որակյալ կադրեր ներգրավել պետական կառավարման համակարգ: Իմ տպավորությամբ, օրինագծի հիմքում այս երեք տրամաբանություններն էլ կան: Բայց:

Իրականությունից վերջնականապես չկտրված ցանկացած ոք կվկայի, որ պետական կառավարման համակարգի անարդյունավետության միակ կամ առաջնային պատճառն այսօր բնավ էլ ցածր աշխատավարձերը չեն: Դրանք շատ ավելի խորն են, բազմաշերտ են, իմ պատկերացմամբ ածանցյալ են նաև մեր քաղաքական համակարգից, և դրանց լուծման ճանապարհին անհրաժեշտ են համալիր ու համաժամանակյա քայլեր, գործողությունների ճիշտ համադրում, մինչդեռ վարձատրության բարձրացումն այս պահին կլինի ընդամենը պետական միջոցների անարդյունավետ վատնում: Ոչինչ ավելին: Ճիշտ այնպես, ինչպես եղավ դատական իշխանության պարագայում: Բոլորս էլ հիշում ենք ժամանակին թևածող թվացյալ երկաթյա հիմնավորումը, թե որպեսզի մեր դատարանները լինեն անկախ և առաջ մղեն արդարադատությունը, զերծ մնան կաշառակերությունից, պետք է նախևառաջ աշխատավարձերը նրանց բարձրացնել: Աշխատավարձերը բարձրացրեցինք, բայց դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ հանրային զրո վստահություն դատական իշխանությունների նկատմամբ: Հետևաբար, միամտություն ու ինքնախաբեություն կլինի կարծել, թե կոռուպցիան, հովանավորչությունը, «ատկատը» անխախտ գործելաոճ դարձրած պետական բարձրաստիճան պաշտոնյային մեկ միլիոն դրամ կամ ավել աշխատավարձ վճարելով, նրանց դարձի կբերենք: Ու նաև, կտրականապես անընդունելի է պետական բաձրաստիճան պաշտոնյաների վարձատրության բարձրացման հարցում զարգացած ու հարուստ տնտեսություն ունեցող որևէ երկրի փորձի վկայակոչումը: Պարզապես անբարոյական է ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների և սոցիալապես խոցելի այլ խմբերին ուղղված պետական ծախսումների հիմքում դնել մեր բյուջետային հնարավորությունների հիմնավորումը՝ «տալիս ենք այնքան, որքան այսօր հնարավոր է», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հիմքում դնել զարգացած երկրների փորձը:

Եկեք իջնենք երկիր, լինենք պարզ և շիտակ: Վարձատրության բարձրացումը պետական-հանրային սեկտորում այսօր կարող է և պետք է լուծի բացառապես սոցիալական խնդիրներ: Պետական-հանրային ծառայությունը, խոսքն այստեղ պետական բարձր պաշտոնների ու պաշտոնյաների մասին չէ, մի կողմից այսօր իսկապես էլ գրավիչ չեն որակյալ կադրերի ներգրավման համար, մյուս կողմից այդ ծառայողներից շատերը աշխատավարձերի չբարձրացման և շարունակական գնաճի պատճառով հայտնվել են սոցիալապես անապահով վիճակում: Ուստի, առողջ տրամաբանությունը ենթադրում է, որ պետությունը իր տնտեսած միջոցները պետք է նախևառաջ ուղղի այս խմբերի աշխատավարձերի բարձրացմանը, որպեսզի նրանք չհայտնվեն աղքատության եզրին:

Հետևաբար, անգամ եթե Կառավարության կարծիքով օրենսդրական տեխնոլոգիան անխուսափելիորեն ենթադրում է պետական-հանրային ծառայողների վարձատրության միասնական սանդղակի օրենսդրական ամրագրում, երկրում այսօր գոյություն ունեցող սոցիալական իրողությունների ֆոնին, պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նման բարձրացումն անընդունելի է և անարդար: Ուստի, ես առաջարկում եմ Կառավարությանը քննության առնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների, խոսքը բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, որոնց շրջանակը շատ արագ ու հեշտությամբ կարելի է որոշել՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, դատավորներ, դատախազներ և այլն, վարձատրության նոր կարգը օրեսնդրորեն առայժմ առկախել, գործողության մեջ չդնել, մինչև կգան ավելի լավ ժամանակներ: Կրկնում եմ, սոցիալական ներկա իրողությունների պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կարելի է բարձրացնել բացառապես այն դեպքում, երբ հիմնավորապես ակնհայտ լինի, որ պետական անարդյունավետ կառավարման մնացած ոլոր պատճառները վերացած են և մնում է միայն ցածր աշխատավարձերի խնդիրը: Վստահ եմ, մեր բոլոր գործըներներն էլ հոգու խորքում համաձայն են այս պարզ ճշմարտության հետ:

Այո, քաղաքական իշխանությունը, պետական կառավարումը մեծ պատասխանատվություն է: Բայց եկեք չմոռանանք, որ մեր երկրի պարագայում, այսօր, քանի դեռ ունենք աղքատության նման շեմ, հազար ու մի խնդիր, այն նախևառաջ պետք է լինի Հայրենիքին ծառայություն մատուցելու պատրաստակամություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ ՓաշինյանԻսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբՏեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք»Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկելԳերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե տասը հազար մարդՌուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. ՓաշինյանՌուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներինԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Իրանի Աբադան քաղաքի ծայրամասինՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱրգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. ՓաշինյանՌուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ«Նվագախմբի տղաների» ճուտոները ինչի՞ են բանակում լիքը. մենք ենք անում. Նիկոլ ՓաշինյանՀայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը 178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար․ կառավարությունը հատկացում արեց «Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ ՓաշինյանՀայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրումComex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներիցԱՄՆ-ն Իրանի դեմ երկշաբաթյա օդային գործողության ծրագիր է պատրաստելՔրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին․ կա զոհԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԵրևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերըՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-իԿոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստըՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»
Ամենադիտված