ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի 

Իլհամ Ալիևի «դեմ մահափորձ է ծրագրվում»

Հայկական Մամուլ

Այս սենսացիոն հայտարարությունը վրացական ru.saqinfo.ge-ի միջոցով տարածել է Ուկրաինայի թուրք-կարակալպակների Ազգային խորհրդի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը: Հայտարարության մեջ ասված է. «Իմ աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվում, որի նպատակն է «հեղափոխության» նմանակումը' հետագայում դեպի Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան ծավալելու ծրագրով: Որոշ ուժեր փորձում են Ադրբեջանում, որպես «արաբական գարուն», սանձազերծել «հեղափոխություն», իսկ հետո արտահանել թվարկած երկրներ, ինչպես նաեւ' Ռուսաստան:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շտապ կարգով պետք է ձեռնարկեն հատուկ միջոցներ: Հետո ուշ կլինի, եւ հետեւանքները կարող են Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար աղետալի լինել»:

Այս առթիվ Ադրբեջանի ԱԱ նախարարության մամլո խոսնակը հանդես է եկել հետեւյալ մեկնաբանությամբ. «ԱԱ նախարարությունն ուշադրությամբ հետեւում է երկրին սպառնացող հավանական վտանգներին եւ սպառնալիքներին, վերլուծում է դրանք եւ ձեռնարկում կանխարգելիչ միջոցներ... Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է»:

Ըստ էության, Ադրբեջանի ԱԱ նախարարությունը չի հերքել, որ Իլհամ Ալիեւի դեմ մահափորձի «սպառնալիքը նույնպես ուշադրության կենտրոնում է եւ ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցներ»: Իսկ դա իր հերթին վկայում է, որ Ուկրաինայի թուրք-կարակալպակների համայնքի ղեկավար Դաշգին Գյուլմամեդովի հայտարությունը բոլորովին էլ անակնկալ չէր ադրբեջանական հատուկ ծառայությունների համար:

Բացառված չէ, որ Գյուլմամեդովի հայտարարությունը հեղինակել են Բաքվում: Այդ դեպքում աչքի է ընկնում «արաբական գարնան սանձազերծման» եւ «հեղափոխությունների արտահանման» վերաբերյալ «որոշ ուժերի» հասցեագրված ակնարկները: Դրանք միանշանակորեն վկայում են, որ հայտարարության թիրախ ընտրված են արեւմտյան շրջանակները, ինչի եւս մեկ վկայություն է, որ Գյուլմամեդովը «հեղափոխության արտահանումը» հասցնում է մինչեւ Ռուսաստան:

Վերջին օրերի ադրբեջանական լրահոսքերում անթաքույց սպառնալիքներ են հնչում քաղաքական ընդդիմության հասցեին: Իշխող կուսակցությունը «խորհուրդ է տալիս լուծարել ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը եւ Մտավորականների ֆորումը»: Խնդիր է դրված, որ ընդդիմության ինստիտուցիոնալ այդ երկու կառույցները «կամավոր ինքնալուծարվեն»:

Հավանական է, որ Իլհամ Ալիեւի «դեմ մահափորձի նախապատրաստության սպառնալիքը» կօգտագործվի, որպեսզի ԱԱ նախարարությունն անցնի ընդդիմության դեմ արդեն բացահայտ ահաբեկչությունների: Ըստ երեւույթին, իշխող վարչախումբը մտադիր է երկարաժամկետ բանտարկության դատապարտել ընդդիմության առաջնորդներին, որոնք, անկասկած, կմեղադրվեն «հեղափոխություն սանձազերծելու մեջ որոշ ուժերի ձեռքին գործիք դառնալու, պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ»:

Բայց, իսկն ասած, այդքանն անելու համար Իլհամ Ալիեւը կարող էր Գյուլմամեդովի պես մեկին գտնել Բաքվում: Եթե խնդրին տրվել է միջազգային հնչեղություն, ընդ որում Ադրբեջանը եւ Ռուսաստանը դիտարկված են «հեղափոխություն սանձազերծելու սպառնալիքի թիրախ» երկրներ' նույն հարթությունում, ուրեմն կարելի է ենթադրել, որ «մահափորձի նախապատրաստության սցենարը» գուցե թե ավելի շատ արտաքին, քան ներքին քաղաքականության նպատակների է ծառայեցվելու:

Այլ բան, որ, առաջնորդվելով ռուսական «ծառը կտրում են, տաշեղներ են թռչում» ասացվածքի տրամաբանությամբ, Բաքվում իշխող վարչախումբը հաշիվներ կմաքրի նաեւ քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական փոքրաթիվ ակտիվիստների հետ:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Ամենադիտված