Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա: Ռ. Քոչարյանի պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել, որ հոկտեմբերի 26-ին Ռ. Քոչարյանը կմասնակցի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Ռ. Քոչարյանը հանդիպում ունենա նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել՝ արդյոք նախատեսված է Քոչարյան-Պուտին հանդիպում. «Ո՛չ, հանդիպում նախատեսված չէ, պարոն Քոչարյանը ժամանելու է` մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին, որեւէ այլ միջոցառում պլանավորված չէ»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը