Հովիկ Աբրահամյանը փորձում է համոզել խնամի Ծառուկյանին
Հայկական Մամուլ
Բացառվում է, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի: ԲՀԿ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցով զբաղվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա փորձում է համոզել խնամի Ծառուկյանին՝ հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է՝ Արսեն Աբրահամյանը, և եթե քաղաքական որոշում լինի՝ ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատելու, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանը խստիվ զգուշացվել է, որ որևէ մեկը որևէ բան «չի բաժանելու»: Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի էր ենթարկել հարևանի երեխային:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը