Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Հայկական Մամուլ
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ՊՆ քննչական ծառայության քննիչ Գևորգ Խաչիկյանի կողմից փոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության փորձ կատարելը:
Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել Է ազատամարտիկի շահերի պաշտպան Արա Զաքարյանը: Վերջինս նշել Է, որ ինչպես նախորդ, այնպես Էլ այս մեղադրանքը ազատամարտիկը չի ընդունում՝ հայտարարելով, որ դա շինծու մեղադրանք Է, որը հետապնդում Է մեկ նպատակ՝ անել հնարավորը՝ Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու համար:
Ըստ Արա Զաքարյանի, իշխանությունները հասկացել են. որ չեն կարող այս պարագայում Վոլոդյային կալանքի տակ պահել, այդ իսկ պատճառով նոր մեղադրանք են մոգոնել, որպեսզի համաներման կիրառումն այս պահին չտարածվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ և նա շարունակի մնալ կալանքի տակ:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը