«Յուրի Վարդանյանը 2 սենատորի ստորագրություն է կեղծել». «ՀԺ»
Հայկական Մամուլ
Իր որդու հետ տեղի ունեցած սկանդալից հետո երեկվա դրությամբ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը դեռ հրաժարականի դիմում չէր ներկայացրել, թեև անգամ իշխանական պատգամավորներն էլ նախօրեին Ազգային ժողովի միջանցքներում կարծիք են հայտնել, որ Վարդանյանը պետք է տեղի ունեցածից հետո հրաժարական տա նախարարի պաշտոնից:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ նախարարn ընդհատակ է անցել և նրանից որևէ մեկնաբանություն, արդեն մի քանի օր է, ստանալ չի հաջողվում: Փոխարենը, ԱՄՆ-ում ապրող մեր քաղաքացիները տեղի ունեցածից հետո նորանոր պատմություններ են պատմում Վարդանյան ընտանիքի ամերիկյան անցյալից: Մասնավորապես, երեկ ԱՄՆ-ից խմբագրություն զանգահարած կինը պատմել է, թե ֆինանսական ինչ գործերով է այնտեղ զբաղված եղել մեր փառապանծ մարզիկը, անգամ երկու սենատորի ստորագրություն է կեղծել և առանց նրանց գիտության, նամակներ դրել շրջանառության մեջ:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը