Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել 

Մարտական եղբայրությունը Քարվաճառում

Հասարակություն

Քարվաճառում ծառայած յուրաքանչյուր երիտասարդ հպարտությամբ է խոսում իր զորամասի, հարազատ դարձած դիրքերի մասին: Խոսում է վաստակած իրավունքով: Դիրքեր այցելելուց հետո միայն ամբողջովին ըմբռնեցի այդ հպարտության իմաստը: Եվ այժմ ավելի քան երբևէ ցանկություն ունեմ նորից այցելելու Քարվաճառ, ժամերով մնալու, զրուցելու մեր զինվորների, սպաների հետ, որոնց հոգեբանությունն ու մտածելակերպն իրոք առանձնահատուկ են: Այստեղ բոլորն ընկերներ են, եղբայրներ: Եթե որևէ մեկն իրեն վատ է զգում, ձգտում է չբարձրաձայնել այդ մասին, թե չէ հանկարծ «դաժան» հրամանատարները կարող են հանել մարտական հերթապահության ցուցակից, ուղարկել զորամաս, ուր անհրաժեշտ կլինի բուժկետում պառկել, բուժվել: Իսկ այդ օրերի ընթացքում ընկերները զենքը ձեռքին հերթապահելու են: Սա իսկական մարտական եղբայրություն է, երբ մարտի դաշտը լքում են միայն ծայրահեղ դեպքում, երբ մի կտոր փայտ տեղափոխելիս էլ ընկերդ քո կողքին է:

Հայ զինվորների մարտական եղբայրությունը առավել բարձր ես գնահատում, երբ ծանոթանում ես ադրբեջանական բանակում տիրող իրականությանը: Դիմացի լեռներին գտնվող հակառակորդը գիտե, որ հայ զինվորը երբեք անտեղի կրակ չի բացի, նենգորեն չի հարձակվի: Դրա համար էլ երբեմն խրամատից դուրս են գալիս, այսպես ասած, զբոսնում, իրենց յուրաքանչյուր քայլով փորձում սադրանքի հրահրել մեր զինվորին: Գումարտակի հրամանատարը մի քանի օր առաջ տեղի ունեցած մի դեպք պատմեց: Դիտորդներից մեկը զեկուցել է դիմացի հենակետում նկատված շարժի մասին: Քիչ անց արդեն անզեն աչքով էլ հնարավոր է եղել տեսնել, թե ինչպես են ադրբեջանցիները մի քանի հոգով ծեծում իրենց խեղճ ծառայակցին: Ապա հերթով հեծնել են այդ խեղճին և ձիու պես քշել: Նրանք դուրս են եկել բաց տարածք, հրահրել են, որ մերոնք կրակեն (որպեսզի հետո իրենց ծառայակցին սպանելու մեղքը գցեն հայերի վրա): Սակայն հայ զինվորը կրակում է միայն հակառակորդին լռեցնելու կամ պատասխան պատժիչ գործողություն իրականացնելու նպատակով: Ուստի ադրբեջանցիները, հերթական անգամ մատնելով իրենց մեջ տիրող քստմնելի բարքերը, հանդարտվել են:

ՃԱՆԱՉԵՆՔ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸԿացարանի ներսում զրուցում ենք անձնակազմի հետ: Զինվոր ու սպա միասին են: Հենակետի ավագ, լեյտենանտ Ա.Դեմոյանը նոր էր նշանակվել ծառայության, մեկ ամիս էլ չկար: Նկատել էինք նրա վարժ գործողությունները, հստակ հրամաններ տալու կարողությունը: Պարզվեց` նորաթուխ լեյտենանտը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո չի մասնակցել ավանդական վիճակահանությանը, իր ծառայության վայրն ընտրել է կամավոր` ցանկանալով ծառայել հեռավոր այս դիրքերում, ուր տարիներ առաջ կռվել է իր հայրը: Սպա դառնալու, հոր պատիվը բարձր պահելու ձգտումն այնքան մեծ է, որ ընդամենը մեկ հերթափոխի մի քանի օրվա ընթացքում հասցրել է գումարտակի հրամանատարության գովասանքին արժանանալ: Ընդհանրապես, ինչպես նշեց գումարտակի հրամանատարը, իրենց մոտ որևէ մեկին օրինակելի ծառայությամբ առանձնացնել դժվար է: Բոլորն էլ ծառայում են նվիրված, ուժերի առավելագույն լարումով` թե՛ սպա, թե՛ զինվոր: Թերացողներին էլ զգաստացնում է բարեխիղճ ծառայողների օրինակը:

Գումարտակի շտաբի պետն է կապիտան Կ. Վաթյանը: Ավելի քան յոթ տարի այս զորամասում է: Նրան բնութագրեցին որպես գերազանց պատրաստված զինվորականի: Որպես խրախուսանք` հրամանատարությունը միջնորդել է, որ Վաթյանն այլ զորամասում նշանակվի ավելի բարձր պաշտոնի, թեև մայոր Վարդանյանն ափսոսում է, որ նման բարձրակարգ մասնագետը պետք է հեռանա իրենցից:

Ավագ լեյտենանտ Հ. Թադևոսյանը գումարտակի կապի դասակի հրամանատարն է, ավարտել է մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը: Իր գերազանց գիտելիքների շնորհիվ այնպես է կազմակերպել կապի համակարգը, որ թե՛ զորամասում, թե՛ դիրքերում այն գործում է անխափան: Նրան օգնում է ռադիոհեռախոսավար, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Էդիկ Հախնազարյանը:

Հենակետի ավագի օգնականն է սերժանտ Դավիթ Թովմասյանը: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, ապա նաև մագիստրատուրան գերազանց ավարտած երիտասարդն իր հաղթանդամ կազմվածքով ու խելացի հայացքով հայ զինվորի դասական կերպար է: Բոլորի հետ խոսում ենք ծառայական անցուդարձի, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին: Զրույցին միանում են կրտսեր սերժանտ Մնացական Հովակիմյանը, շարքային Սարիբեկ Մանուկյանը, Արթուր Դարբինյանը, Սերգեյ Մարգարյանը, Թելման Հովհաննիսյանը: Շատերի անունները գրելու համար պարզապես տեղը չի բավականացնի, բայց հաստատ բոլորն էլ արժանի են, որ «Հայ զինվորի» ընթերցողն իմանա նրանց անձնվեր ծառայության մասին:

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸԵ երկու խոսք գումարտակի հրամանատարի մասին: Երկար զրուցեցինք, անցանք հենակետի ամբողջ տարածքով, սակայն վերջում հանկարծ գիտակցեցի, որ ամբողջ ընթացքում մայոր Վարդանյանը խոսել է առավելապես իր զինվորների մասին' որպես հարազատների, իր որդիների: Եվ իսկապես, երբ նրան հարցնում են, թե քանի որդի ունի, իր զինվորների թիվն է ասում: Իսկ մայոր Վարդանյանի որդին ծառայում է նույն զորամասում, նույն գումարտակում, մյուս զինվորների հետ բարձրանում է դիրքեր, կիսում բոլոր դժվարությունները:

Մեր այցելության օրը մայոր Վարդանյանի ծննդյան օրն էր: Առաջինը նրան շնորհավորել են ենթակաները: Գիշերվա ժամը 12-ը լրանալուն պես տեղի ռադիոկայաններից մեկով հնչել է շնորհավորանք` ամբողջ անձնակազմի անունից: Գումարտակի հրամանատարը խոստովանեց, որ դա իր համար ամենամեծ նվերն ու անակնկալն էր:

ՀԱՅԻ ՈԳԻՆ

Դիրքերից իջնելուց հետո դեռ երկար մտովի փնտրում էի նման ծանր պայմաններում գերազանց ծառայության համար անհրաժեշտ ուժի, խիզախության աղբյուրը: Եվ գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն պատմական անցյալից է գալիս, ամուր է մեր գեներում: Պարզապես արտահայտվում է այն դեպքում, երբ մենք ստիպված ենք պայքարել պատմական արդարության, մեր հայրենի հողերն ազատագրելու և պաշտպանելու համար:

Հետդարձի ճանապարհին ինձ ցույց են տալիս բարձր լեռներից մեկի գագաթին պահպանված հայոց հինավուրց բերդի ավերակները: Տեղացիների շրջանում տարածված ավանդության համաձայն` բերդը կառուցել է Ցլիկ Ամրամը: Բերդից մնացել են միայն պարսպի մի քանի կտորներ: Սակայն անկասկած է, որ այն իր թաքնված ուժը փոխանցել է Քարվաճառի' հայոց հինավուրց բնակավայրի նորօրյա պաշտպաններին` 1990-ականներից առայսօր: Փոխանցել է հայ ռազմիկների խիզախությունն ու սեփական հողի համար պայքարելու, կռվելու, հարկ եղած դեպքում նաև նահատակվելու վճռականությունը: Գրում է Hayzinvor.am-ը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ մայոր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները
Ամենադիտված