Նախկին ԽՍՀՄ երկրները պարտավոր չեն ընտրել Եվրամիության և ՌԴ միջև. Եվրախորհրդարան
Աշխարհ
Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրները կանգնած չեն ԵՄ և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու խնդրի առջև. հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Բոլոր երկրներն իրենց սուվերեն իրավունք ունեն` որոշելու, թե ում հետ են նրանք ցանկանում առևտրական պայմանագրեր կնքել, և որ տնտեսական բլոկի մաս են ուզում դառնալ: Այստեղ խոսքը չի գնում Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրություն կատարելու մասին»,- ասված է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ: Մարտին Շուլցը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ԵՄ հետ սերտ տնտեսական և քաղաքական կապերը կբարելավեն հարաբերություններն արևելյան համագործակցության գործընկերների և Ռուսաստանի հետ:
«Սա մեր բոլորի շահերից է բխում»,-ասել է Շուլցը:
ԵԽ նախագահը հույս է հայտնել, որ Վիլնյուսում նոյեմբերի վերջին Ուկրաինայի և ԵՄ միջև կստորագրվի Ասսոցացման համաձայնագիրը, որին միակ խանգարող հանգամանքն այս պահին դեռևս մնում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն