Թող նախ նայեն իրենց խմբակցությանը. Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին քառօրյայի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում կար անդրադարձ նաև ՀՅԴ-ին, ասաց. «Թող նախ նայեն իրենց խմբակցությանը»:
«Եկեք հասկանանք մեխանիզմը, թե ինչու է պարոն Փաշինյանն օրենքի քննարկման ժամանակ անդրադարձել Դաշնակցությանը:
Արծվիկ Մինասյանը ելույթ է ունեցել, հանգամանորեն ներկայացրել է այդ օրենքի վերաբերյալ մեր մոտեցումները և ասել, որ ովքեր դեմ են այս օրենքին, պոպուլիզմով են զբաղվում:
Նիկոլն իրեն չի կարող թույլ տալ պոպուլիզմով զբաղվել, ինքը պետք է արդարացնի իր ասածը, որ ինքը պոպուլիստ չէ, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է:
Աշխատավարձի միասնական քաղաքականություն ունենալու օրենքը ՀՅԴ` առնվազն 10 տարվա ծրագրային դրույթներից է: Վերջին 6 տարում պետական ծառայության ոլորտում ոչ մի լումա աշխատավարձ չի բարձրացել»,-ասաց Վարդանյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն