Մեր պառլամենտը բիզնեսմենների ակումբ է. Արամ Մանուկյան
Քաղաքական
«Ես իմ ելույթի մեջ շատ մանրամասն ասել եմ և ապացուցել եմ, որ կան շատ ավելի հավանական տարբերակներ` աշխատավարձները ռեալ բարձրացնելու համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դուք կարող եք առնվազն 5 անուն հիշել, որին եթե հարկային դաշտ բերես, Հայաստանի աշխատավարձերի հարցը կլուծվի: Մենք հաշվարկեցինք, 1 տարվա կտրվածքով մոտավորապես 75 մլն դոլար է կազմում այս աշխտավարձի բարձրացումը: Քանի՞ հոգի ձեր մտքում կա և քանի՞ պաշտոնյա, թեկուզ հենց այս հիմնարկում, որ 1 տարվա մեջ այդքան գումար հանգիստ կդնի, և այս խնդիրը հեշտ կլուծվի: Ամո՛թ է: Սա խնդրի լուծում չէ, սա իսկապես ամոթ է», -ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով. «Մեր պառլամենտը բիզնեսմենների ակումբ է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն