Սերժ Սարգսյանը խնդրել է Մաքսային միությանը` արագացնել Հայաստանի անդամակցության գործընթացը
Արտաքին Քաղաքական
«Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի գագաթնաժողովին, որը կայանալու է Մոկսվայում»,-հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նախօրեին Մինսկում կայացած գագաթնաժողովի ժամանակ. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
«Հայաստանի հարցով կոնկրետ որոշում է կայացվել աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, որը կսկսի աշխատել և կկազմի Մաքսային միությանն անդամակցելու Հայստանի «ճանապարհային քարտեզը», որը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին` խորհրդի հաջորդ նիստի ժամանակ»,-ասել է նա:
Շուվալովը հավելել է, որ Հայաստանը խոստացել է անել ամեն հնարավոր բան` մի քանի ամսվա ընթացքում ՄՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական միջոցառումները նախապատրաստելու համար:
«ՀՀ նախագահը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին` խնդրելով հնարավորինս արագ իրեն հնարավորություն տալ վավերացնել անդամակցելու մասին իր համաձայնությունը»,-ասել է Շուվալովը` նշելով, որ Երևանը պատրաստ է ամբողջական ծավալով միանալ միության նորմատիվ-իրավական բազային` առանց որևէ սահմանափակումների և բացառությունների:
«Սակայն մենք որոշում ենք կայացրել, որ աշխատանքային խումբն ինքը կսահմանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ժամկետները` առանց որևէ արագացնող մեխանիզմների, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկն արհեստականորեն Հայաստանին ներքաշում է ՄՄ»,-ասել է փոխվարչապետը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)