Նաիրա Զոհրաբյանը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
Քաղաքական
«Մեկ օր առաջ խորհրդարանում առաջին ընթերցմամբ մեծամասնությունը կողմ է քվեարկում ՀՀ գործազուրկներին ընդամենը 18 000 դրամ նպաստից զրկելով, բերելով անհեթեթագույն պատճառաբանություն, թե մենք պետք է չսովորեցնենք ժողովրդին նպաստ ստանալու հոգեբանությանը, այլ պետք է այդ գումարներով նրանց մասնագետ դարձնել, երբ որ ուղղակի բացահայտ դեմագոգիա և պոպուլիզմ է»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Երբ այս ֆոինին դու զրկում ես 18 000 դրամից և բարձրացնում ես քաղաքական էլիտայի աշխատավարձը, այո, մենք չենք կարողանալու նայել այդ մարդկանց աչքերին, և դա պոպուլիզմ չէ, ինչպես երեկ մեր որոշ գործընկերներ փորձում էին հիմնավորել, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուց հրաժարվելը պոպուլիզմ է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն դեմ է այդ նախագծին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն