Վրաստանի նախագահի թեկնածու Մարգվելաշվիլին չգիտի` ինքը ներում կշնորհի Վովա Հարությունյանին, թե` ոչ
Վրաստան
«Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե ինքը դեռևս չի կարող ասել` համաներմամբ ազատ կարձակի արդյոք Վովա Հարությունյանին, ով ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով, թե` ոչ: Այս մասին հայտարարել է Մարգվելաշվիլին անձամբ հոկտեմբերի 24-ին «Կավկասիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով:
«Բնականաբար, այդ հարցը պետք է ուսումնասիրել, և ես չեմ կարող այսպես անգիր պատասխանել ձեր այն հարցերին, թե քանի մարդ է ազատ արձակել համաներմամբ այս կառավարությունը: Նման նախադեպ, կարծում եմ, չի եղել մարդկության պատմության մեջ: Երկրում հանցագործության մակարդակը 5000-ով նվազել է դրանից հետո»,-հայտարարել է Մարգվելաշվիլին. մեջբերում է Грузия-Online-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն