8.000 ֆունտ տուգանքը Մոուրինյուին փրկեց որակազրկումից
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը:
Հիշեցնենք, որ մարզիչը երկրի առաջնության շրջանակներում «Քարդիֆի» (4:1) հետ խաղում անթույլատրելի վարքի համար տուգանվել է 8.000 ֆունտով:
50-ամյա մարզչին ԱՖՖ մեղադրանք է ներկայացրել, որը մարզիչը կարող էր բողոքարկել, սակայն պորտուգալացին չի բողոքարկել` դրանով իսկ խուսափելով «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում որակազրկումից:
«Ես ընդունում եմ տուգանքը և կարող եմ աշխատել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Ես ագրեսիվ էի, սակայն չեմ վիրավորել, պարզապես անհամաձայնությունս եմ արտաայտել: Այն, ինչ գրել է մրցավարը, ճիշտ»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում