«Բարսայում» ինձ չէին գնահատում. դրա համար էլ տեղափոխվեցի «Ռեալ». Ֆիգու
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն իսպանական մամուլին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է ժամանակին կատալոնյան ակումբից տեղափոխվել Մադրիդ:
«Եթե դու գոհ չես, և կա այլ ակումբ, որը հետաքրքրված է քո ծառայություններով և պատրաստ է գնել տրանսֆերդ, ապա դու ազատ ես: Ես այդ ժամանակ գոհ չէի իմ նկատմամբ «Բարսայի» վերաբերմունքից, քանի որ ինձ ըստ արժանվույն չէի գնահատում: «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի և երկար չմտածեցի»,-հայտարարել է Ֆիգուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում