Երվանդ Ենգիբարյանի աճյունը թատրոնից դուրս բերեցին ծափերի ներքո
Հասարակություն
Քիչ առաջ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երկրպագուներն ու գործընկերները վերջին հրաժեշտ տվեցին դերասան Երվանդ Ենգիբարյանին։ Նրա մարմինը թատրոնից դուրս բերեցին ծափերի ներքո։
Հիշեցնենք, որ 30-ամյա դերասանը մահացել է ավտովթարի հետևանքով։
Հոկտեմբերի 22-ին ողբերգական ավտովթար է8 տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Դերասանի մարմինը հողին են հանձնել քաղաքային պանթեոնում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն