Վրաստանում ընտրությունների նախօրեին «լռության օր» չի լինելու
Վրաստան
Վրաստանում ընտրական օրենսգիրքն ընտրությունների նախօրեին «լռության օր» չի նախատեսում. այսօր ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտարարել են Վրաստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչները: Հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուներն իրավունք ունեն հանդիպումներ ունենալ ընտրազանգվածների հետ, հայտարարություններ անել մամուլի համար, այսինքն` շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը:
Այս կամ այն թեկնածուի քարոզարշավն արգելված է միայն հենց ընտրությունների օրը: Արգելված է հեռուստա և ռադիոեթերներում նախընտրական գովազդների տեղակայումը, ընտրատեղամասերում չի թույլատրվում որևէ թեկնածուի կամ կուսակցության խորհրդանիշ պատկերով համազգեստով հայտնվել և քարոզչական բնույթի թռուցիկներ բաժանել և հրապարակել էքզիթ-պոլի արդյունքները մինչև ժամը 20.00-ն, երբ կփակվեն ընտրատեղամասերը:
Վրաստանը ԿԸՀ-ի ներկայացուցիչ Թամարա Ժվանիան հայտարարել է, որ «ներկա նախընտրական քարոզարշավը Վրաստանի պատմության մեջ ամենահանգիստն է. չկա լարվածություն, որը բնորոշ է եղել նախորդ ընտրություններին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն