Երազում եմ Հայաստանի հավաքականի հետ դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ. Արզումանյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեյ»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը aktobetimes-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ընտրանուն, ինչպես նաև խոսել է այն ակումբների մասին, որոնք հետաքրքրված են եղել իր ծառայություններով:
«Մենք լավ հավաքական ունենք։ Արդեն երկրորդ ընտրական շրջանն է, ինչ խաղում ենք այս նույն կազմով: Հավաքականը շատ լավ ֆուտբոլիստներ ունի, աստղը Հենրիկ Մխիթարյանն է, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»: Հարձակման գծում խաղում են Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, երկուսն էլ հանդես են գալիս «Սպարտակում»:
Հիանալի երիտասարդ մարզիչ ունենք, ով սովորեցրեց մեզ այն ֆուտբոլը, որը ցուցադրում ենք: Հայաստանում ֆուտբոլիստները 2-3 հազար դոլարից ավելի քիչ են վաստակում: Քիչ ֆուտբոլիստներ են այդքան գումար ստանում: Հավաքականի կազմում ամենահիշարժան խաղերից էր նորամուտիս խաղը: Այդ ժամանակ 19 տարեկան էի։ Հիշում եմ նաև Պորտուգալիայի հետ խաղը, որի ժամանակ դարձա գոլի հեղինակ, Իսպանիայի հետ հանդիպումը սեփական հարկի տակ, երբ պարտվեցինք 2:1 հաշվով. մեր թիմի գոլը կրկին ես հեղինակեցի, և հիշարժան էր նաև Դանիայի հետ հանդիպումը, երբ հաղթեցինք 4:0 հաշվով: Երազում եմ Հայաստանի հավաքականի հետ դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, նպատակ ունեմ նաև «Ակտոբեի» հետ չեմպիոն դառնալ:
Մարզիչներից հիշում եմ Յան Պորտերֆիլդին: Նա աշխատել է մեր ազգային հավաքականի հետ: Մեզ համար հերոս էր, քանի որ չնայած ծանր հիվանդությանը, միշտ գալիս է Հայաստան և մինչև վերջ մարզում թիմը: 19 տարեկանում սկսեցի խաղալ ազգային հավաքականի կազմում: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ իմ ծառայություններով հետաքրքրված են «Այաքսն» ու «Ֆեյենորդը»: Անգամ երկօրյա փորձաշրջան եմ անցել անգլիական «Շեֆիլդ Յունայթեդում», որն այն ժամանակ ելույթ էր ունենում Պրեմիեր լիգայում: Ինչպես նաև համացանցում լուրեր էին պտտվում, որ իմ ծառայություններով հետաքրքված է«Յուվենտուսը»,-նշել է Արզումանյանը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում